Նորություններ


Կոմիտասի անվան զբոսայգու բարեկարգման աշխատանքները շուտով կմեկնարկեն



      Երևանի քաղաքապետարանի 2018 թվականի շինբարեկարգման ծրագրի շրջանակում առաջիկայում կմեկնարկեն Կոմիտասի անվան զբոսայգու՝ պանթեոնի շարունակությունը կազմող հատվածի վերակառուցման և բարեկարգման աշխատանքները: 18570 քմ մակերես զբաղեցնող զբոսայգու տարածքում նախատեսվում է իրականացնել մասնավորապես, մուտքի արտաքին տեսքի թարմացման, նոր ճեմուղիների կառուցման, ոռոգման նոր ցանցի անցկացման աշխատանքներ, ինչպես նաև ներկառուցել շատրվան, տեղադրել բետոնե ձևավոր սալիկներ ու եզրաքարեր, տեղակայել բացօթյա զրուցատաղավարներ, նստարաններ ու աղբամաններ, իսկ Արշակունյաց պողոտայի կողմից՝ նաև հիմնանորոգել ցանկապատը: 

     Այգու բարեկարգման և վերակառուցման աշխատանքների շրջանակում տարածքում կանցկացվի արտաքին լուսավորության լուսադիոդային նոր ցանց, կգործի հասարակական զուգարան: Զբոսայգին հարմարեցված կլինի նաև հաշմանդամություն ունեցող անձանց և մանկասայլակներով զբոսայգի այցելող քաղաքացիների համար: Ըստ այդմ այգու տարբեր հատվածներում կկառուցվեն թեքահարթակներ: Զբոսայգու բարեկարգման և վերակառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա երրորդ եռամսյակում, որից հետո հանգստյան այս գոտին կհանձնվի երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի լիարժեք տնօրինմանը:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

粉嫩公主酒酿蛋特别适合天下所有胸部发育不良,不自信的女性;乳房缩水产后丰胸,下垂松弛的产后女性;乳房干瘪,外扩无弹性的女性;皮肤蜡黄粉嫩公主丰胸,气色不佳的女性;内分泌失,调痛经现象的女性;产后奶水不足丰胸食物,虚寒体弱的女性服用。经常服用可以使得我们的乳房腺体继续增大、紧实、润泽,并且丰有弹性,还具有抗氧化尖顶养颜的功效丰胸导师