Նորություններ


Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի շուկան 2017 թվականի հունվարին



 

2017 թվականի  հունվարին Երևան քաղաքի վարչական շրջաններում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների հետևյալ շուկայական միջինացված  գները` 1 մք մակերեսի հաշվարկով.

 

                           

 

 

Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2017 թվականի  հունվարին Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 մ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները 2016 թվականի դեկտեմբերի համեմատ՝ նվազել է 0.4%-ով:

2017 թվականի  հունվարին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 975 գրավադրման գործարքը կազմել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումների քանակի 9.9 %-ը: Գրավադրման գործարքն առավելապես իրականացվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների (49.5 %), անհատական բնակելի տների (21.5 %), հասարակական նշանակության օբյեկտների (13.9 %) և հողերի (6.2 %) նկատմամբ: 2017 թվականի  հունվարին հանրապետությունում գրավադրվել է 1337.13 հա հող, որից 3.24 հա Երևանում: Ընդ որում, գրավադրված հողի 1086.39 հա կամ 81.2 %-ը գյուղատնտեսական նշանակության: Առավել մեծ մակերեսով հող գրավադրվել է Արմավիրի մարզում` 1051.03 հա, որից 1049.78 հա գյուղատնտեսական նշանակության: 2017 թվականի  հունվարին հանրապետությունում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 66 գործարք:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե



Աղբյուրը ՝

© iravaban.net

粉嫩公主酒酿蛋特别适合天下所有胸部发育不良,不自信的女性;乳房缩水产后丰胸,下垂松弛的产后女性;乳房干瘪,外扩无弹性的女性;皮肤蜡黄粉嫩公主丰胸,气色不佳的女性;内分泌失,调痛经现象的女性;产后奶水不足丰胸食物,虚寒体弱的女性服用。经常服用可以使得我们的乳房腺体继续增大、紧实、润泽,并且丰有弹性,还具有抗氧化尖顶养颜的功效丰胸导师