Նորություններ


Վարձակալը պարտավոր է գույքը պահպանել պատշաճ վիճակում, իր հաշվին կատարել դրա ընթացիկ վերանորոգումը:



Քաղաքացիական օրենսգրքի 618-րդ հոդվածը սահմանում է, որ վարձատուն պարտավոր է իր հաշվին կատարել վարձակալության հանձնված գույքի հիմնական վերանորոգումը:

Հիմնական վերանորոգումը կատարվում է պայմանագրով որոշված ժամկետում, իսկ եթե պայմանագրով այն որոշված չէ կամ առաջացել է անհետաձգելի անհրաժեշտությամբ, ապա` ողջամիտ ժամկետում:

Վարձատուի կողմից հիմնական վերանորոգում կատարելու պարտականության խախտումը վարձակալին իրավունք է տալիս իր ընտրությամբ`

1) կատարել պայմանագրով նախատեսված կամ անհետաձգելի անհրաժեշտությամբ ծագած հիմնական վերանորոգում և վարձակալից պահանջել վերանորոգման արժեքը կամ դա հաշվարկել վարձավճարի հաշվին.

2) պահանջել համապատասխան չափով նվազեցնելու վարձավճարը.

3) պահանջել լուծելու պայմանագիրը և հատուցելու վնասները:

Վարձակալը պարտավոր է գույքը պահպանել պատշաճ վիճակում, իր հաշվին կատարել դրա ընթացիկ վերանորոգումը և կրել գույքը պահպանելու ծախսերը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ վարձակալության պայմանագրով:

Իրավաբան.net