Նորություններ


10% կանխավճար, 25 մլն դրամ․ երիտասարդ ընտանիքների համար բնակարաններն ավելի մատչելի կդառնան





ՀՀ կառավարությունը նախատեսում է փոփոխություն կատարել գործադրի 2010 թվականին ընդունված որոշման մեջ, որը վերաբերում է «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրին։ Որոշման նախագիծը հասանելի է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի ապահովել երիտասարդ ընտանիքներին մատչելի պայմաններով՝ 20% կանխավճարով կամ կանխավճարի ապահովագրության գործիքի կիրառման դեպքում 10 % կանխավճարով ձեռք բերել մինչեւ 25 մլն. ՀՀ դրամ արժեքով բնակարաններ Երեւան քաղաքում եւ մարզերում, համապատասխանաբար 2% եւ 4% սուբսիդավորման պայմաններով, որի արդյունքում շուկայում կնկատվի որոշակի աշխուժություն:

Հիփոթեքային վարկը կարող է տրամադրվել առնվազն 10 տարի մարման ժամկետով, տարեկան առավելագույնը 9.5 տոկոս տոկոսադրույքով, որից պետության կողմից կսուբսիդավորվեն՝ 2 տոկոսային կետով  եւ 4 տոկոսային կետով համապատասխանաբար Երեւանում եւ Հայաստանի Հանրապետության մարզերում ձեռք բերվող անշարժ գույքի համար տրամադրվող հիփոթեքային վարկերը:

Նախագծով նախատեսվում է նաեւ հիփոթեքային վարկ տրամադրել այն դեպքում, երբ ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 70-ը:

Նախագծի ընդունման արդյունքում Ծրագրի հասանելիությունը կբարձրանա` երիտասարդ ընտանիքները կկարողանան 10% կանխավճարով ձեռք բերել մինչեւ 25 մլն. ՀՀ դրամ արժեքով բնակարաններ, որի արդյունքում շուկայում կնկատվի որոշակի աշխուժություն: