Նորություններ


Չորրորդ եռամսյակում գործարքները երրորդի համեմատ աճել են ավելի քան 16%-ով, իսկ տարվա աճն ավելի քան 13% է



 

 2018 թվականի չորրորդ եռամսյակում Հանրապետությունում իրականացվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման 46 449 գործարք, ինչը նույն տարվա երրորդ եռամսյակի համեմատ 16.1%-ով ավելին է:

Երևանում 2018 թվականի չորրորդ եռամսյակում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ. մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի երրորդ եռամսյակի համեմատ աճել են 2.1%-ով, իսկ 2017 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ՝ 10.9%-ով:

2018 թվականի ընթացքում Հանրապետությունում իրականացվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման 162 459 գործարք, ինչը 2017 թվականի համեմատ 13.3 %-ով ավելին է:

Երևան քաղաքում 2018 թվականին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ. մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2017 թվականի համեմատ աճել են 7.2%-ով :

 Ի դեպ, Երևանում 2018 թվականի դեկտեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ.  մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2017 թվականի դեկտեմբերի համեմատ աճել են 10.6%-ով: