Նորություններ


ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔԻՆ` ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ ԾՐԱԳԻՐ



Ի՞նչ է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագիրը

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագիրը պետության ձեռնարկած ծրագիրն է, որի նպատակն է պետական աջակցություն ցուցաբերել բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին:

Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարանով ապահովելու խնդիրը կարևորվել է Հայաստանի Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրում:

Ծրագրի շրջանակներում բանկերը և վարկային կազմակերպությունները երիտասարդ ընտանիքներին տրամադրում են վարկեր` բնակարան ձեռք բերելու նպատակով, իսկ պետությունը վարկի մարման գործընթացում ֆինանսական աջակցություն է ցուցաբերում վարկառուին:

Պետության ֆինանսական օգնությունն արտացոլվում է տոկոսագումարների ուղղակի և անուղղակի ձևով մասնակի սուբսիդավորման մեջ: Ընդհանուր առմամբ երիտասարդ ընտանիքին պետությունն աջակցում է մոտ 4 տոկոսային կետով:

Ինչպե՞ս է կատարվում մասնակի սուբսիդավորումը: Հատուկ այս ծրագրի իրականացման համար ստեղծվել է «Բնակարան երիտասարդներին» կազմակերպությունը, որը վարկատու կազմակերպություններին տրամադրելու է նպատակային «էժան միջոցներ»` երիտասարդ ընտանիքներին վարկեր տրամադրելու համար: Դրա հաշվին հնարավոր կլինի երիտասարդներին տրամադրել շուկայականից 2 տոկոսային կետով էժան վարկ: Մյուս 2 տոկոսային կետն ուղղակիորեն կսուբսիդավորվի պետության կողմից: Այս երկու բաղադրիչի համադրությամբ հնարավոր կլինի երիտասարդ ընտանիքի համար ապահովել հիփոթեքային վարկի տոկոսների գծով ընդհանուր առմամբ 4 տոկոսային կետի չափով աջակցություն: Թվային արտահայտությամբ, օրինակ` 11 մլն դրամ վարկ ձեռք բերելու դեպքում 10 տարվա ընթացքում վճարվող տոկոսագումարի մեջ պետության 4 տոկոսային կետ մասնակցությունը կկազմի մոտ 1.6 միլիոն դրամ:

Օրինակ` 2010 թվականի փետրվարի 24-ի դրությամբ հիփոթեքային վարկի շուկայական տոկոսադրույքը կազմում է նվազագույնը 12.5-13%: Ծրագրի շրջանակում «Բնակարան երիտասարդներին» կազմակերպության կողմից վերաֆինանսավորման արդյունքում երիտասարդ ընտանիքին տրվելիք վարկի տոկոսը վարկատու կազմակերպության կողմից սահմանվելու է առավելագույնը 10.5-11%: Իր հերթին, պետության ուղղակի սուբսիդավորման արդյունքում, երիտասարդ վարկառուն հիփոթեքային վարկը ձեռք կբերի առավելագույնը 8.5-9%-ով: Իսկ Հայաստանի Հանրապետության մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար պետությունը կսուբսիդավորի 4 տոկոսը (այսինքն` Հայաստանի Հանրապետության մարզերում վարկառուի համար վարկի տոկոսը կլինի 6.5-7 տոկոս):

Բանկերը կամ վարկային կազմակերպությունները հիփոթեքային վարկերի տրամադրման գործընթացն իրականացնում են` համաձայն իրենց հիփոթեքային վարկերի տրամադրման ներքին ընթացակարգերի: Ըստ այդմ` բանկի կամ վարկային կազմակերպության կողմից վարկի տրամադրման համաձայնություն ստանալուց հետո միայն երիտասարդը կարող է ակնկալել պետության ֆինանսական աջակցությունը:

Ու՞մ համար է նախատեսված ծրագիրը

Ծրագիրը նախատեսված է բնակարանային պայմանների բարելավման խնդիր ունեցող երիտասարդ ընտանիքների համար:

Այսպես, համաձայն ծրագրի, Դուք համարվում եք երիտասարդ ընտանիք և կարող եք դիմել հիփոթեքային վարկ ստանալու համար, եթե միաժամանակ բավարարում եք հետևյալ չափանիշներին`

  • ամուսիններից առնվազն մեկը Հայաստանի Հանրապետության 18-35 (ներառյալ) տարեկան քաղաքացի է, և Ձեր ու Ձեր ամուսնու տարիքային գումարը չի գերազանցում 65-ը, և միաժամանակ Ձեզնից ոչ մեկի տարիքը չի գերազանցում 35-ը (ներառյալ) կամ
  • եթե Դուք երեխա ունեցող միայնակ ծնող եք, և Ձեր տարիքը չի գերազանցում 35-ը (ներառյալ):

Եթե Դուք վարկ ստանալու համար չունեք բավարար չափով ամսական եկամուտ, ապա Ձեր վարկային պարտավորությունները Ձեզ հետ համատեղ կարող է ստանձնել նաև համավարկառուն: Որպես համավարկառու կարող են հանդես գալ Ձեր ամուսինը, Ձեր կամ Ձեր ամուսնու ծնողները, քույրը, եղբայրը: Տվյալ դեպքում վարկատու կազմակերպությունը դիտարկում է Ձեր և համավարկառուի կողմից տնօրինվող եկամտի հանրագումարը: Ծրագրի շրջանակներում չեն կարող վերաֆինանսավորվել մինչև ծրագրի գործարկումն արդեն իսկ առկա հիփոթեքային վարկերը:

Վերաֆինանսավորման ենթակա չեն այն հիփոթեքային վարկերը, որոնց միջոցով ձեռք է բերվել բնակելի անշարժ գույք և վաճառողն ու ձեռքբերողը միևնույն ընտանիքի անդամ են (համաձայն բանկերի և բանկային գործունեության մասին ՀՀ օրենքի):

Չեն կարող վարկավորվել այն հաճախորդները

ա/ որոնց (ամուսինների և հնարավոր համավարկառուների) ընդհանուր ամսական զուտ եկամտի հանրագումարը գերազանցում է 800,000 ՀՀ դրամը,
բ/ որոնցից (ամուսիններից) որևէ մեկն ունի իրեն սեփականության իրավունքով պատկանող այլ բնակելի անշարժ գույք (բնակարան, բնակելի տուն)` բացառությամբ, եթե տվյալ բնակարանում/բնակելի տանը փաստացի բնակվող և հաշվառված անձանց 1 շնչի հաշվով բաժին է ընկնում 18,0 քառ. մ.-ից պակաս տարածք,
գ/ որոնք չեն պատրաստվում մշտական բնակության անցնել ձեռք բերվող բնակարանում (նախատեսում են վարձակալության հանձնել մինչև բնակվելը, բնակվել ոչ ամբողջ տարին` օգտագործելով որպես ամառանոց, և այլն),


“Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան” ծրագրի շրջանակներում ի՞նչ պայմաններով է տրամադրվում վարկը

Դուք կարող եք դիմել բանկին կամ վարկային կազմակերպությանը` հիփոթեքային վարկ ստանալու համար, եթե նախատեսել եք Երևանում կամ Հայաստանի Հանրապետության որևէ մարզում գնել բնակարան, որի արժեքը չի գերազանցում 25.000.000 դրամը:

Ձեռք բերվող անշարժ գույքի ձեռքբերման և գնահատված արժեքները համեմատվում են ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայության կողմից հրապարակվող անշարժ գույքի միջին գների հետ (վերջին հրապարակված տվյալների հետ)` հաշվի առնելով բնակարանի մակերեսը և գտնվելու վայրը: Մասնավորապես, բնակարանի մակերեսի և տվյալ տարածքի համար մեկ քառակուսի մետրի միջին արժեքի արտադրյալը չպետք է գերազանցի 26 միլիոն ՀՀ դրամը:

Բնակարան է համարվում բազմաբնակարան շենքերում գտնվող բնակարանը, բնակելի տունը, իսկ գյուղական վայրերում` նաև կիսակառույց շինությունը:

Ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկերը տրամադրվում են առնվազն 10 տարի մարման ժամկետով: Տարբեր վարկատու կազմակերպություններ կարող են վարկ տրամադրել ավելի երկար ժամկետով:

Վարկի անվանական տոկոսադրույքը վարկային պայմանագրում ֆիքսված է լինելու շուկայականից 2 տոկոսային կետով ցածր, որից ևս 2 տոկոսային կետը կվճարի պետությունը: Հայաստանի Հանրապետության մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար պետությունը կսուբսիդավորի 4 տոկոսը (այսինքն` Հայաստանի Հանրապետության մարզերում վարկառուի համար վարկի տոկոսը կլինի 6.5-7 տոկոս)

Օրինակ` եթե կոնկրետ օրվա դրությամբ շուկայական տոկոսադրույքը 13% է, ապա հիփոթեքային պայմանագրում ֆիքսվելու է 11% անվանական տոկոսադրույք, իսկ վարկառուն վճարելու է 9%-ը:

Վարկ ստանալու համար Դուք պետք է վճարեք նաև կանխավճար` բնակարանի արժեքի առնվազն 30 տոկոսի չափով: Դա նշանակում է, որ, օրինակ, եթե ձեռք բերվող բնակարանի արժեքը 25 000 000 դրամ է, ապա Ձեզ վարկ կտրամադրվի 17 500 000 դրամի չափով, իսկ մնացած 7 500 000 դրամը պետք է վճարեք Դուք: Բնակարանի արժեքը գնահատվում է անկախ գնահատողի կողմից:

Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում տրամադրված հիփոթեքային վարկերի կանխավճարը կարող է կազմել ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի առնվազն 10 տոկոսը, եթե.

  • վարկառուի կողմից բացի տրամադրված վարկերի ապահովման միջոց հանդիսացող ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից, գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք: Ընդ որում, վերոնշյալ պայմանի առկայության դեպքում, տրամադրվող հիփոթեքային վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված բոլոր բնակելի անշարժ գույքերի արժեքի 70 տոկոսը, սակայն ոչ ավելի քան 17 500 000 ՀՀ դրամը` անկախ գրավադրված բոլոր բնակելի անշարժ գույքերի արժեքից, կամ
  • վարկառուի կողմից բացի տրամադրված վարկերի ապահովման միջոց հանդիսացող ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից, տրամադրվում է նաև երաշխավորություն Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկված` 1-ից 300 տեղերը զբաղեցնող իրավաբանական անձանց կողմից: Ընդ որում, ֆինանսական կազմակերպությունները ազատ են ընդունել կամ չընդունել երաշխավորող իրավաբանական անձանց երաշխիքները:

Բանկերը և վարկային կազմակերպությունները կարող են առաջարկել վարկի մարման երկու եղանակ. հավասարաչափ վճարումներով (հայտնի է նաև անուիտետ անվամբ) և վարկի մայր գումարի հավասարաչափ մարմամբ:
«Հավասարաչափ վճարումներով (անուիտետ)» վարկի մարման եղանակի դեպքում յուրաքանչյուր ամիս հաշվարկվում է հավասարաչափ գումար, որը կազմված է վարկի մայր գումարից և տոկոսագումարներից: Սակայն սկզբնական շրջանում այդ նույն չափի գումարի մեջ ավելի մեծ է տոկոսագումարների մեծությունը, փոքր է մարվող մայր գումարը: Ժամանակի ընթացքում այս բաշխումը փոքրանում է, այսինքն` մայր գումարի մեծությունը ամսական մարման մեջ մեծանում է, իսկ տոկոսագումարների մեծությունը փոքրանում է, սակայն ամսական վճարումները մնում են անփոփոխ:

«Վարկի մայր գումարի հավասարաչափ մարմամբ» եղանակի դեպքում յուրաքանչյուր ամիս վարկի մայր գումարի մարման համար հաշվարկվում է հավասար գումար, իսկ տոկոսագումարներն անհավասարաչափ են` դրանք շատ են վարկի սկզբում և նվազում են վարկի մարման ընթացքում: Ստացվում է այնպես, որ յուրաքանչյուր ամիս վարկի մարմանն ուղղված վճարները փոփոխվում են` աստիճանաբար նվազելով:

Երկու եղանակների դեպքում էլ տոկոսագումարների մեծությունը վարկի մարման ընթացքում գնալով նվազում է: Իսկ քանի որ սուբսիդավորումը կատարվում է տոկոսագումարների համար, ապա պետության սուբսիդավորումն էլ տոկոսագումարների մեջ ավելի զգալի է վարկի մարման սկզբնական շրջանում: Տարբեր տոկոսադրույքներով և մարման տարբերակներով վճարումների բաշխվածությունը կարող եք փորձարկել վարկային հաշվիչներով, որոնք տեղակայված են www.abcfinance.am կայքում, ինչպես նաև բազմաթիվ վարկատուների կայքերում:

ԻՆՉՊԵ՞Ս ՍՏԱՆԱԼ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԸ ԱՅՍ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

ՔԱՅԼ 1. Պարզե
´ք Ձեր շահառու լինելը Համոզվե´ք, որ Դուք հանդիսանում եք շահառու, այսինքն` կարող եք ձեռք բերել բնակարան այս ծրագրի շրջանակներում: Դուք շահառու եք, եթե`
  • ամուսիններից առնվազն մեկը Հայաստանի Հանրապետության 18-35 (ներառյալ) տարեկան քաղաքացի է, և Ձեր ու Ձեր ամուսնու տարիքների հանրագումարը չի գերազանցում 65-ը, իսկ Ձեր և Ձեր ամուսնու տարիքն առանձին վերցրած` չի գերազանցում 35-ը (ներառյալ), կամ եթե Դուք հանդիսանում եք երեխա ունեցող միայնակ ծնող, և Ձեր տարիքը չի գերազանցում 35-ը (ներառյալ):
  • Դուք (առանձին կամ համավարկառուների հետ) ցանկանում եք այս ծրագրի շրջանակում հիփոթեքային վարկի սահմանված պայմաններով ձեռք բերել բնակարան մինչև 25 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ:
  • Դուք, համաձայն վարկատու կազմակերպության, վարկունակ եք, այսինքն` փաստաթղթավորված կերպով ունեք բավականին եկամուտ, չունեք բացասական վարկային պատմություն և ի վիճակի եք պարտաճանաչորեն կատարելու Ձեր պարտավորությունները: Վարկատուն համաձայն է Ձեզ տրամադրել վարկ` ծրագրի սահմանած պայմաններով:
ՀԻՇԵ´Ք: Անձի վարկունակությունը գնահատվում է յուրաքանչյուր վարկատուի կողմից իր ներքին կանոններով` պահպանելով «Բնակարան երիտասարդներին» կազմակերպության կողմից սահմանված չափանիշները: Ձեր վարկունակության գնահատականը կարող է տարբերվել վարկատուից վարկատու: Այստեղ փորձ է արվում օգնել Ձեզ գնահատելու Ձեր վարկունակությունը` ըստ ընդունված գործարար սովորության, բայց և այնպես վարկունակության փաստացի գնահատականը տրվում է վարկատուի կողմից:

ՔԱՅԼ 2. Գնահատե
´ք` որքան կարող է լինել վարկի մեծությունը: Որոշե´ք այն առավելագույն գումարը, որն ամեն ամիս պատրաստ եք տրամադրել վարկի մարմանը (վարկի մայր գումար, վարկի տոկոսագումար և վարկի հետ կապված այլ ծախսեր), և վարկի առավելագույն գումարը: Մարման տարբեր եղանակներով վճարումների բաշխվածությունը կարող եք փորձարկել վարկային հաշվիչներով, որոնք տեղակայված են www.abcfinance.am կայքում, ինչպես նաև բազմաթիվ վարկատուների կայքերում:

ՀԻՇԵ
´Ք: Վարկատուն Ձեր եկամտի գումարը որոշելու համար սովորաբար հիմնվում է Ձեր գործատուի կողմից տրամադրված արժանահավատ տեղեկանքի տվյալների վրա: Հնարավոր է, որ այդպիսին չկա կամ Դուք փաստացի ունեք նաև այլ եկամուտ: Այս դեպքում որոշ վարկատու կազմակերպություններ անուղղակի կերպով գնահատում են Ձեր փաստացի եկամուտը (օրինակ` վարձակալությունից ստացվող եկամուտ, ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտ, կոմիսիոն եկամուտ և այլն): Այնուամենայնիվ, ցանկացած տեսակի եկամուտ պետք է լինի փաստաթղթավորված, իսկ փաստաթղթերի արժանահավատությունը ստուգվում է վարկատու կազմակերպության կողմից:

ՔԱՅԼ 3. Ընտրե
´ք անշարժ գույքը: Ընտրե´ք այն անշարժ գույքը, որը ցանկանում եք գնել` չմոռանալով, որ տվյալ ծրագրի շրջանակներում պետության օժանդակությունը տարածվում է մինչև 25մլն ՀՀ դրամ արժողությամբ բնակարանների վրա:

ՔԱՅԼ 4. Ուսումնասիրե
´ք շուկան: Բյուջեի պլանավորումից և բնակարանի ընտրությունից հետո ծանոթացե´ք, թե տվյալ ծրագրի շրջանակներում որ բանկերն ու վարկային կազմակերպություններն են իրականացնում վարկավորում: Ծրագրում ընդգրկված բանկերի և վարկային կազմակերպությունների ցանկը, հասցեները և կապի միջոցները ներկայացված են www.abcfinance.am հասցեում: Համեմատե´ք տարբեր վարկատու կազմակերպությունների հիփոթեքային վարկավորման պայմանները:

ՔԱՅԼ 5. Դիմե´ք վարկատու կազմակերպությանը Եթե վստահ եք, որ հանդիսանում եք տվյալ ծրագրի շահառու, Ձեր եկամուտները բավարար են վարկը մարելու համար, ընտրել եք այն բնակարանը, որը ցանկանում եք ձեռք բերել և որոշել եք դիմել վարկատու կազմակերպությանը, որից ցանկանում եք վարկ ստանալ, ապա ներկայացե´ք համապատասխան բանկ կամ վարկային կազմակերպություն:

Վարկատու կազմակերպությունը Ձեզ մանրամասն կբացատրի վարկավորման համար անհրաժեշտ գործընթացները, փաստաթղթերը, ծախսերը: Ճշտե
´ք Ձեզ հուզող բոլոր հարցերը: Վարկատու կազմակերպությունը պարտավոր է Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի վերաբերյալ տրամադրել տեղեկատվություն:

Ուշադրությու
´ն դարձրեք վարկի ստացման հետ կապված այլ ծախսերին: Վարկատու կազմակերպությունը պարտավո´ր է դրանք տրամադրել Ձեզ: Այլ ծախսերի թվին են պատկանում, որպես կանոն, հայտի վճարը, գույքի գնահատման վճարը, գույքի և կյանքի ապահովագրության վճարը, նոտարական վավերացումը, սեփականության իրավունքի գրանցման պետական տուրքը, ինչպես նաև կարող են պահանջվել այլ փաստաթղթեր:

ՔԱՅԼ 6. Վարկի ստացման գործընթացը: Վերջնականապես կողմնորոշվելուց հետո սկսվում է վարկավորման գործընթացը.

1. Վարկառուն կամ համավարկառուները լրացնում են հայտ: Կցվում են վարկառուի կամ համավարկառուների վերաբերյալ փաստաթղթերը, որոնք կարող են ներառել.
  • անձնագր(եր)ի պատճեն(ներ)ը,
  • եկամուտները հավաստող փաստաթղթերը,
  • ամուսնության վկայականի պատճենը կամ փաստաթղթեր` միայնակ ծնող հանդիսանալու վերաբերյալ
  •  և այլն:

2.Վարկային հայտը լրացնելուց և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո բանկի համապատասխան աշխատակիցն ուսումնասիրում է Ձեր հայտը, և հարցում է կատարվում Ձեր վարկային պատմության վերաբերյալ: Դրական եզրակացության դեպքում Ձեր հայտը ներկայացվում է վարկային կոմիտեի քննարկմանը:


3.
Եթե վարկային կոմիտեի եզրակացությունը դրական է, ապա սկսվում է հիփոթեքային վարկի ձևակերպման գործընթացը: Հայտի նախնական բավարարումից հետո ներկայացվում են անշարժ գույքի գործարքի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց ցանկը տրամադրում է վարկատու կազմակերպությունը:

4. Փաստաթղթերն ամբողջությամբ ներկայացնելուց հետո` վարկատուի կողմից սահմանված ժամկետում, սկսվում է վարկավորման գործընթացը, որը ներառում է.
  • գրավի, առքուվաճառքի պայմանագրերի կնքում և նոտարական վավերացում,
  • անշարժ գույքի կադաստրի տարածքային բաժանմունքից սեփականության և գրավի գրանցման վկայականների ստացում,
  • գրավադրվող գույքի և վարկառուի դժբախտ դեպքերից ապահովագրություն, որը վարկառուի ժամանակավոր կամ մշտական անաշխատունակության դեպքում փոխհատուցում է վարկի մարումը:

5. Այնուհետև բանկի համապատասխան աշխատակիցը պատրաստում է վարկային, հիփոթեքի և առքուվաճառքի պայմանագրերը: Մինչ պայմանագիր կնքելը ուշադիր և մանրամասն կարդացե
´ք պայմանագրում նշված բոլոր կետերը: Որպես կանոն, պայմանագիրը կնքվում է մի քանի օրինակից: Պարզե´ք այդ մասին վարկատուից և չմոռանաք ստորագրելուց հետո վերցնել կնքված ու ստորագրված Ձեր օրինակը:

6. Վարկի տրամադրում:

ԻՆՉՊԵ՞Ս Է ՎԱՐԿԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՑՆՈՒՄ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄԸ


Բանկը կամ վարկային կազմակերպությունը Ձեզ վարկ տրամադրելուց առաջ պետք է համոզված լինի, որ Դուք ի վիճակի կլինեք վերադարձնել վերցված վարկը, այսինքն` Դուք ունեք այդպիսի ցանկություն և կարողություն:

Ձեր վարկունակությունը հենց այն կարողությունն ու ցանկությունն է, որը վարկատուն գնահատում է` հիմնականում հաշվի առնելով`

  • Ձեր և Ձեր ընտանիքի եկամուտները: Բանկը դիտարկում է Ձեր և Ձեր ընտանիքի և համավարկառուների եկամուտների չափն ու «պատմությունը», կայուն աշխատանք կամ բիզնես ունենալու հանգամանքը,
  • Ձեր կուտակած միջոցները: Բանկը դիտարկում է Ձեր խնայողությունները,
  • Ձեր վարկային պատմությունը: Մինչ վարկ տրամադրելը բանկը ցանկանում է համոզվել` արդյոք Դուք վստահելի՞ անձ եք, պատշաճ կերպով կատարե՞լ եք Ձեր նախկին պարտավորությունները,
  • Վարկի ապահովվածությունը: Ձեր կողմից ձեռք բերվող բնակարանը այն գրավի առարկան է, որը պետք է հանդիսանա որպես Ձեր հիփոթեքային վարկի առաջնային ապահովության միջոց:

Հիփոթեքային վարկը կարող է ապահովվել նաև այլ գրավով: Որպեսզի վարկատուն Ձեզ վարկ տրամադրելու որոշում կայացնի, նախևառաջ Դուք պետք է վարկատուին ներկայացնեք վարկը ստանալու համար պահանջվող փաստաթղթերը և լրացնեք վարկային հայտը:

ՀՆԱՐԱՎՈՐ Ի՞ՆՉ ԾԱԽՍԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՌԱՋԱՆԱԼ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Սովորաբար հիփոթեքային վարկավորման գործընթացում Դուք կարող եք կատարել որոշ ծախսեր: Ստորև ներկայացվում են ամենաընդունված ծախսերը.

1.  Անշարժ գույքի գնահատման հետ կապված ծախսեր: Վարկատուի համար շատ կարևոր է իմանալ ձեռք բերվող բնակարանի գնահատված շուկայական արժեքը: Այդ նպատակով` նա Ձեզնից կարող է պահանջել, որ ներկայացնեք մասնագիտացված անկախ գնահատողի կողմից Ձեր բնակարանի գնահատված արժեքը:

2. Ապահովագրավճարներ: Վարկատուն որպես հիփոթեքային վարկավորման նախապայման կարող է պահանջել անշարժ գույքի և/կամ դժբախտ պատահարներից մահացության ապահովագրություն: Եթե հիփոթեքային վարկի միջոցով ձեռքբերված անշարժ գույքը ապահովագրվում է, ապա ապահովագրական ընկերությունը պարտավորվում է փոխհատուցել վնասները ապահովագրական պատահարների ի հայտ գալու դեպքում:

3. Հայտի ուսումնասիրության հետ կապված ծախս: Հնարավոր է` Ձեզնից պահանջվի կատարել միանվագ վճարում` վարկատուի կողմից հայտի ուսումնասիրության համար:

4. Վարկի սպասարկման վճար: Վարկի սպասարկման վճարը հիմնականում գանձվում է տարին մեկ անգամ և կարող է արտահայտված լինել ինչպես տոկոսային մեծությամբ, այնպես էլ հաստատուն գումարով:

Այս ծրագրի շրջանակներում վարկատուի կողմից պահանջվող ծախսերը չեն կարող ավելին լինել վարկատուի կողմից տրամադրվող այլ հիփոթեքային վարկերի գծով ծախսերից: Ուստի, ցանկացած դեպքում, այս ծրագրի շրջանակներում ստացված վարկը արտոնյալ պայմաններով է:

ՎԱՐԿԸ ՉՄԱՐԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ


Վարկի գումարի և տոկոսների մարումները կատարե
´ք առանց ուշացումների` վարկային պայմանագրում նշված ժամկետներին համապատասխան:

Մարումները ժամանակին կատարելու դեպքում Դուք`

  • զերծ կմնաք տույժեր և տուգանքներ վճարելուց,
  • հիմք կդնեք Ձեր դրական վարկային պատմության ձևավորմանը և կավելացնեք հետագայում վարկ վերցնելու Ձեր հնարավորությունները:
Հնարավոր է, որ ամենատարբեր պատճառներով չկարողանաք մարել վարկը, տոկոսավճարները կամ դրանց մի մասը: Եթե անվճարունակությունը ժամանակավոր է և կարճատև, ապա հնարավոր է` վարկատուն հետաձգի վճարումները: Այլ պարագայում վարկի մարումը կատարվում է երաշխավորության կամ գրավի իրացման միջոցով: Եթե գրավի իրացումից հնարավոր չէ բավարար գումար ստանալ (օրինակ՝ գրավի արժեքը շուկայում էապես նվազել է), ապա Դուք պատասխանատու եք դառնում նաև Ձեր անձնական գույքով:

Բացի ֆինանսական հետևանքներից` վարկի չմարման դեպքում Դուք հաշվառվելու եք վարկային ռեգիստրում (բյուրոյում)` որպես ոչ պարտաճանաչ վարկառու: Դա կարող է խոչընդոտել Ձեզ ապագայում կրկին վարկ ստանալու ժամանակ:

Բացի դրանից` 3 հերթական վճարում չկատարելու դեպքում Դուք կզրկվեք «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում Ձեր հիփոթեքային վարկի տոկոսների սուբսիդավորումից, այլ կերպ ասած` այդ պահից սկսած Դուք պարտավորվելու եք մարել ողջ տոկոսագումարը:

Վարկային պատմությունը Ձեր ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունների ամբողջությունն է, որը հավաքվում, կուտակվում և պարբերաբար թարմացվում է ինչպես Ձեզ վարկ տրամադրած առանձին վարկատուների, այնպես էլ Կենտրոնական բանկի Վարկային ռեգիստրի և «ԱՔՌԱ» վարկային բյուրոյի կողմից:

ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

ՀԻՇԵ
´Ք: Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով: «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի վերաբերյալ Ձեր հարցերով կարող եք զանգահարել ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության թեժ գծի +374 (10) 546931 համարին:

Եթե ունեք բողոք կամ դժգոհություն վարկատու կազմակերպության դեմ, մինչ բողոք ներկայացնելը մանրամասն ուսումնասիրե
´ք ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐԸ, որը Դուք կարող եք ձեռք բերել Ձեզ վարկ տրամադրող ֆինանսական կազմակերպությունից:


 
粉嫩公主酒酿蛋特别适合天下所有胸部发育不良,不自信的女性;乳房缩水产后丰胸,下垂松弛的产后女性;乳房干瘪,外扩无弹性的女性;皮肤蜡黄粉嫩公主丰胸,气色不佳的女性;内分泌失,调痛经现象的女性;产后奶水不足丰胸食物,虚寒体弱的女性服用。经常服用可以使得我们的乳房腺体继续增大、紧实、润泽,并且丰有弹性,还具有抗氧化尖顶养颜的功效丰胸导师