Նորություններ


Ճանաչենք Արաբկիր վարչական շրջանը



Արաբկիր, Երևանի վարչական շրջանների մեկը, որը քաղաքի հյուսիսային մասում գտնվող խոշոր ու բարգավաճող թաղամասերից մեկն է։ Այն հիմնադրվել է 1925 թվականին ու սկիզբ է դրել Երևանի մոտակայքում նոր ավանների կառուցմանը։

Հիմնադրման որոշումը

Նոր Արաբկիրի գլխավոր պլան։ Հեղինակ՝ Ալեքսանդր Թամանյան

Նոր Արաբկիր թաղամասը կառուցվում է Երևանի Քաղգավգործկոմի ու «Ամերիկահայ Արաբկիրցիների Միության» միջև ստորագրած պայմանագրի արդյունքում։ Ըստ այդ պայմանագրի՝ նոր թաղամասը որոշվում է կառուցել ԵրևանիՔանաքեռի, Գետառ ու Հրազդան գետերի միջև ընկած տարածքում՝ շուրջ 610 դեսյատին, որոնցից 210 դեսյատինը պետք է օգտագործվեր բնակելի շենքերի կառուցման, իսկ 400 դեսյատինը օժանդակ զբաղմունքի, շերամապահության, այգեգործության համար, և այլն։ Տեղը ընտրվել է մի շարք պատճառներով. Այստեղով էր անցնում Երևանը սնող Քառասնակ աղբյուրից եկող խողովակաշարը։ Միջին բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1200 մետր ու օդը ավելի մաքուր է։ Արևելքից ու արևմուտքից Արաբկիրում անցնում էր Գետառ ու Հրազդան գետերը։

Նոր Արաբկիրի հիմնադրման արարողություն

Թաղամասը հիմնադրվում է 1925 թվականի նոյեմբերի 29-ին։ Հիմնադրման արարողությանը ներկա էին Անդրկովկասի Ժողկոմխորհրդի նախագահի տեղակալ Սարգիս Լուկաշինը, Վրաստանի Կենտգործկոմի քարտուղար Թոդրիան, Երևանի Գավգործկոմի քարտուղար Ա. Կոստանյանը, Հայկենտգործկոմի նախագահ Ա. Կարինյանը, ՀՕԿ-ի արտասահմանյան ներկայացուցիչ Ե. Կարիկյանը, Ժողկոմխորհի նախագահ Ս. Համբարձումյանը, և այլք։

Ծագումնաբանությունը

Արաբկիր անունը գալիս է Արևմտյան Հայաստանից։ Մինչև 1915 թվականի ապրիլյան եղեռնը Արաբկիրը իր արվարձաններով ուներ քսան հազար հայ։ Արևմտահայ մյուս հայաբնակ վայրերի նման Արաբկիրն էլ ենթարկվեց ցեղասպանության արհավիրքին։ Կենդանի մնացածները ստիպված եղան աքսորի ճամփան բռնել, իհարկե, առանց գիտենալու, թե ուր են գնում։ Կենդանի մնացածներից մի մասը տարբեր կողմերից գաղթեց Հայաստան, իսկ մի մասն էլ՝ արտասահմանում բնակություն հաստատեց և ի հիշատակ իրենց հայրենի Արաբկիրի, հիմնեցին Հայրենակցական կամ Վերաշինական միություններ։ Արաբկիրցիների անձնվեր աշխատանքով ու օժանդակությամբ Արաբկիրը վերափոխվեց։ Այնտեղ կառուցվեցին բազմաթիվ տներ, ստեղծվեցին ծառազարդ փողոցներ, աղբյուրներ։ Արաբկիրում հիմնվեցին ոչ մեծ գործարաններ՝ փայտամշակման, հագուստի, կոշիկի և այլ ձեռնարկություններ։ Բայց հետագայում, երբ Երևանի սահմանները ընդարձակվեցին Արաբկիրը մտավ քաղաքի մեջ։ Այն մեծացավ, բարեկարգվեց, վերափոխվեց ու դարձավ Երևանի ամենաբազմամարդ թաղերից մեկը։

Պատկերներ

  • Արակիրի ճարտարապետական նախագիծ։ Հեղինակ՝ Ալեքսանդր Թամանյան, 1925 թվական

  •  
  • Արաբկիրի ճարտարապետական նախագիծ։ Հեղինակ՝ Խուդաբաշյան

  •  
  • Հուշահամալիր «Նոր Արաբկիր»

  •  
  • Հիդրոէլեկտրակայանի շենք. Քանաքեռի Հ. Տեր-Աստվածատրյանի անվան Հէկ-ը

  •  
  • Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ

  •  
  • Արաբկիրի թաղապետարան

  •  
  • Երևանի թիվ 11 պոլիկլինիկա

  •  
  • Հուշարձան Հովսեփ Տեր-Աստվածատրյանի

  •  
  • Հուշաղբյուր Նոր Արաբկիրի 57-ամյակին

  •  
  • Արաբկիր բժշկական համալիր

  •  
  • Հյուսիսային ճառագայթ բնակելի համալիր

粉嫩公主酒酿蛋特别适合天下所有胸部发育不良,不自信的女性;乳房缩水产后丰胸,下垂松弛的产后女性;乳房干瘪,外扩无弹性的女性;皮肤蜡黄粉嫩公主丰胸,气色不佳的女性;内分泌失,调痛经现象的女性;产后奶水不足丰胸食物,虚寒体弱的女性服用。经常服用可以使得我们的乳房腺体继续增大、紧实、润泽,并且丰有弹性,还具有抗氧化尖顶养颜的功效丰胸导师