Նորություններ


2016թ. օգոստոսին հանրապետությունում անշարժ գույքի գործարքների թիվն աճել է 7.1 %-ով



 

 

Համաձայն կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ամփոփ տեղեկատվության՝ 2016թ. օգոստոսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ 15 029 գործարք է իրականացվել։ Այն, ի համեմատ հուլիս ամսվա, աճել է 7.1%-ով, իսկ իսկ 2015 թվականի օգոստոսի համեմատ, աննշան՝ 0.05 %-ով։

Կատարված գործարքների 38%-ից ավելին գրանցվել է Երևանում, այնուհետ չգերազանցող մինչ 10%-ով գործարքները բաժին են ընկել մարզերին։

Ստորև ներկայացնում ենք մարզային և երևանյան գործարքների ծավալները՝ տոկոսային հարաբերակցությամբ:

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն նաև հաշվարկել է, որ 2016 թվականի օգոստոսին իրականացվել է անշարժ գույքի 4388 օտարման գործարք,  որից 69.3

%-ը առուվաճառքի,  30.4%-ը` նվիրատվության, իսկ 0.3%-ը` փոխանակության նպատակով: Օտարման գործարքները, համեմատ հուլիսամսվա, աճելեն 9.5 %-ով, իսկ նախորդ տարվա համեմատությամբ՝ 5.3%-ով:

Երևանում 2016 թվականի օգոստոսին անշարժ գույքի առուվաճառքի գործարքների 68.7%-ը արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների դեպքում: Ըստ կոմիտեի տվյալների՝ այն, 2015 թվականի նույն ամսվա դիտակումներով, աճել է 11.0 %-ով:

 

 

 

Վերլուծելով պայմանագրային տվյալները՝ արձանագրվել է՝ օգոստոս ամսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքների շուկայի միջինացված գինը 1քմ մակերեսի հաշվարկով ամենաթանկը եղել է Կենտրոն վարչական շրջանում՝ 476350 հզ. դրամ գնային սանդղակով, իսկ «ամենամատչելի» վարչական շրջանը Նուբարաշենն է` 1 քմ-ի համար 150800 դրամով:

Երևանի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները 2016թ. Հուլիսի համեմատ աճել են 0.02%-ով:

Վարչական շրջանների գնային պայմաններին կարող եք ծանոթանալ գծապատկերի միջոցով.

Մարզային տվյալները հաղորդում են, որ 2016թ. օգոստոսին ՀՀ մարզերում վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 383 բնակարան, որոնց քանակը 2016 թվականի հուլիսի և 2015թ. օգոստոսի համեմատաճել է 28.1 %-ով:

Գնային ինդեքսների ուսումնասիրությունը դիտարկելով`անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն եզրակացրել է՝ 2016 թվականի օգոստոսին հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները 2016 թվականի հուլիսի համեմատ աճել են 0.1%-ով:

Աղբյուր   hetq.am

粉嫩公主酒酿蛋特别适合天下所有胸部发育不良,不自信的女性;乳房缩水产后丰胸,下垂松弛的产后女性;乳房干瘪,外扩无弹性的女性;皮肤蜡黄粉嫩公主丰胸,气色不佳的女性;内分泌失,调痛经现象的女性;产后奶水不足丰胸食物,虚寒体弱的女性服用。经常服用可以使得我们的乳房腺体继续增大、紧实、润泽,并且丰有弹性,还具有抗氧化尖顶养颜的功效丰胸导师